National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.11.2015
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահն այցելել է Երեւանի համար 190 եւ 195 ավագ դպրոցներ
1 / 7

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նոյեմբերի 16-ին ռազմահայրենասիրական դաստիարակության եւ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով այցելել է Երեւանի համար 190 եւ 195 ավագ դպրոցներ:

Հանձնաժողովի նախագահը հանդիպել է աշակերտներին, ներկայացրել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմն ու գործունեության ոլորտները, անդրադարձել նախազորակոչային պատրաստության գործընթացում դպրոցի եւ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի առանցքային նշանակությանը, խոսել ռազմահայրենասիրական դաստիարակության եւ բանակում ծառայելու կարեւորության մասին:

Հանդիպման ավարտին աշակերտները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել Կորյուն Նահապետյանին: Մասնավորապես, նրանք հետաքրքրվել են զինվորական ծառայության, զինված ուժերում դեպքերի եւ պատահարների կանխարգելմանն ուղղված քայլերի, սահմանային միջադեպերի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնական սպառնալիքների, ինչպես նաեւ կանանց ու աղջիկների զինվորական ծառայությանը վերաբերող հարցերով:

Հանձնաժողովի նախագահը, կարեւորելով նմանատիպ շփումները, մաղթել է նրանց հաջողություններ ուսման մեջ:

Կորյուն Նահապետյանը դպրոցի տնօրինության, տվյալ տարածքների ավագ զինղեկների եւ դպրոցների զինղեկների հետ շրջել է դպրոցներում, ծանոթացել նախազորակոչային պատրաստության նյութատեխնիկական բազային, հետաքրքրվել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններով, քննարկել մի շարք խնդիրներ առարկայի դասավանդման կազմակերպման, պատանիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության, գործնական պարապմունքների եւ զինկոմիսարիատների ու զորամասերի հետ համագործակցության վերաբերյալ:

Շրջայցի ավարտին Կորյուն Նահապետյանը վստահեցրել է, որ հանձնաժողովը շարունակելու է համագործակցությունը ավագ դպրոցների եւ դրանց զինվորական ղեկավարների հետ նախազորակոչային պատրաստության եւ ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղություններով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am